Աշխարհ

02.02.2022 20:20


Պեկինում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Պեկինում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Պեկինում մեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը։ Հազարից ավելի ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմական և ժամանակակից տեսարժան վայրերի և կառույցներով տարածքով։ Փոխանցումավազքը կտևի երեք օր։

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին Պեկինի ազգային ստադիոնում, որտեղ 2008-ին տեղի է ունեցել ամառային Խաղերի բացումը։

Հայաստանի ներկայացուցիչներից արդեն Պեկին են մեկնել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը: Գեղասահքի Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը Պեկին կմեկնի Կանադայից:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը