Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում
Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի և Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում 1 իրադարձությունների վայրից:
Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետևյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը թանկացել է 80 տոկոսով»: Հավաքվածների խոսքով՝ Վրաստանը տեղ է գտել այն երկրների տասնյակում, որոնց բնակիչներն ապաստան են խնդրում արտասահմանում: «Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր: Երիտասարդությունը մեկնում է:
Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից: Սա լիակատար աղետ է»,-ասել է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն: Բողոքողները իշխանություններից պահանջում են՝ փոխել սակագների բարձրացման քաղաքականությունը և արմատախիլ անել կոռուպցիան, որը, նրանց խոսքով, կրկին հայտնվել է երկրում:
«Մարդկանց խոստացել են սակագները նվազեցնել կիսով չափ, վառելանյութի գները նվազեցնել առնվազն մեկ լարիով»,-ասել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն: Ակցիաների վայրում մոբիլիզացվել են ոստիկանության պարեկային և պահակային ծառայության աշխատակիցները: Հանրահավաքներն անցկացվում են առանց անկարգությունների:

Աղբյուրը՝ 168.am