Լրահոս

02.02.2022 17:36


Հարսի տուն բարձրանալիս փեսան արգելափակվել էր վերելակում. Արսեն Մկրտչյանը զավեշտալի դեպքեր հիշեց (տեսանյութ)

Հարսի տուն բարձրանալիս փեսան արգելափակվել էր վերելակում. Արսեն Մկրտչյանը զավեշտալի դեպքեր հիշեց (տեսանյութ)

Զավեշտալի դեպքեր միշտ էլ լինում են, քաղաքացիներն ինչի համար ասես չեն զանգում «911» զանգերի կենտրոն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

«Եղել են դեպքեր, որ զանգում են ուղղագրությունը ճիշտ գրելու ձեւն են հարցնում: Մի դեպք եմ հիշում, երբ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում: Նա ասում է, որ դեմքը մասիվում է ու այդ ամենը անգլերենով: Երբ մեր օպերատորը հարցնում է, թե որ մասիվում է, ահազանգող քաղաքացին շրջվում է ու կողիքն գտնվողն աձին հայերենով հարցնում է՝ էս ո՞ր մասիվն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը և հավելեց. «Ամանորին մի մայր էլ զանգել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր Ձմեռ պապիկի անունից: Կամ փեսացուն հարսանիքի օրը հարսի տուն բարձրանալիս արգելափակվել էր վերելակում, օգնեցինք, որ շուտ հասնի իր ընտրյալին»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը