Լրահոս

02.02.2022 17:01


Արարատի մարզում բախվել են Suzuki ՏX4-ն ու Bogdan-ը, կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Suzuki ՏX4-ն ու Bogdan-ը, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Խ. Մխոյանի վարած Bogdan 2110 մակնիշի և 32-ամյա Լ. Ղազարյանի վարած Suzuki ՏX4 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լ. Ղազարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը