ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը
Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում «միագումար պետական պարտք» սյունակում նշված է 30,012 տրիլիոն դոլար գումարը: Դա ԱՄՆ-ի պետական պարտքի ռեկորդային ցուցանիշ է դրա գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես գրում է The New York Times թերթը, ընթացիկ մեծությունները ձեռք են բերվել մի քանի տարի առաջ, քան ենթադրվում էր:
Դա դարձել է տրիլիոնավոր պետական ծախսերի արդյունքը, որոնք Միացյալ Նահանգներն ուղղորդել է համավարակի դեմ պայքարին, ներառյալ 5 տրիլիոն դոլարը գործազրկության, փոքր գործարարության ֆինանսական օժանդակման ընդլանված նպաստների վճարումների և խթանող վճարումների համար, որոնք ֆնանսավորվել են փոխառության փողերով: 2021 թվականի առաջին կեսին COVID-19-ի դեպքերի թվի նվազման ֆոնին ԱՄՆ-ի տնտեսությունում դիտվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կտրուկ վերականգնողական աճ. 6,3 տոկոս առաջին եռամսյակում և 6,7 տոկոս՝ երկրորդում:
Սակայն երրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչև 2,3 տոկոս: Փորձագետները դա կապել են «Օմիկրոն» շտամի տարածման, բարձր գնաճի (2021 թվականի դեկտեմբերի արդյունքներով այն հասել է 6,8 տոկոս նշագծին՝ ամենաբարձր ցուցանիշը 1982 թվականից ի վեր) և մատակարարումների գլոբալ շղթաների խնդիրների հետ: Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարին (2020) ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվեց 3,5 տոկոսով. դա առաջին անկումն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո և ամենանշանակալիցը 1946 թվականից հետո (այն ժամանակ երկրի ՀՆԱ-ն նվազել էր 11,6 տոկոսով):
Ջո Բայդենի նախագահության առաջին տարվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը կանխատեսում է 5,5 տոկոսով աճ: Շարունակվող համավարակի պատճաով ԱՄՆ-ն նաև հարկադրված է վերցնելու ավելի ու ավելի շատ փոխառություններ. 2021 թվականի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է ավելի քան 29 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի շուրջ 125 տոկոսը), ինչն իշխանություններին հարկարդել է պետական պարտքի առավելակետը բարձրացնելու մինչև 31,4 տրիլիոն դոլար: