Քաղաքական

02.02.2022 15:06


Տիգրան Ավինյանի աներոջ համար պաշտոն են բացել․ արդեն պադավատ ունի

Տիգրան Ավինյանի աներոջ համար պաշտոն են բացել․ արդեն պադավատ ունի

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աները՝ Արթուր Պահլավունին, որ հեղափոխությունից հետո տեղավորվել էր «Երևանի ՋԷԿ»-ում՝ որպես գնումների բաժնի առաջատար մասնագետ, հասցրել է կարճ ժամանակում կարիերայի թռիչք ապահովել։ Այսպես, «Երևանի ՋԷԿ»-ում բացվել է բոլորովին նոր հաստիք՝ Անվտանգության ապահովման բաժնի պետ, և նրան նշանակել են այդ պաշտոնում։

Ուշագրավն այն է, որ Երևան ՋԷԿ-ում գործում է ոստիկանական պահակային ծառայություն, Հուսալիության և անվտանգության տեսչություն, և չնայած այս երկու մարմիններին, միևնույն է՝ լավ աշխատանքով ապահովել են ՔՊ-ական բարձրաստիճանի աներոջը և տրամադրել ծառայողական ավտոմեքենա` «Hyundai Elantra»։

Նշենք, որ «Երևանի ՋԷԿ»-ում տնօրենը մինչ 44-օրյա պատերազմը Սասուն Խաչատրյանն էր (խոսքը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, նախկին ՀՔԾ պետի մասին չէ)։ Պատերազմի ժամանակ տնօրեն է փոխվում, բերվում է Արսեն Գրիգորյանը, որը մարզպետ է աշխատել Գեղարքունիքում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը