Մեկնաբանություն

02.02.2022 14:05


Նիկոլի թմբուկչի ու դհոլչի դատաիրավական անսամբլը (տեսանյութ)

Նիկոլի թմբուկչի ու դհոլչի դատաիրավական անսամբլը (տեսանյութ)

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստանում․ ճնշումների են ենթարկվում ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ քաղաքացիները, այլև նրանց ճաղերի հետևում պահելու իշխանական ֆալցետային հրահանգներին չենթարկվող դատավորները։

Այսպես, օրինակ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոցը փոխած Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանին «թավշա հեղափոխականներն» ուզում եմ «փակել»՝ վիշինսկիական ակնհայտ ապօրինի հիմնավորումներով։

Ընդգծենք, որ Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։

Եվ գիտե՞ք, թե ում վրա է դրված դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու սև գործի կատարումը․ 2018 թվականին փողոցում Փաշինյանի համար «դըմփ-դըմփ-հու»-իստ աշխատող թմբուկահար Դավիթ Արղամանյանի։ Մեկի, ով իշխանափոխությունից մեկ տարի հետո կարիերայի սրընթաց աճ ունեցավ և թմբուկ խփողից միանգամից դարձավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, իսկ դրանից երկու տարի անց էլ` դատավոր։ Կամակատար ու նիկոլական բնութագրմամբ՝ վնգստացող դատավոր։

ՀԳ Ի դեպ, Դավիթ Արղամանյանը իշխանական պատվերներ կատարողներից միակ երաժշտասերը չէ։ Թմբուկահար դատավորից զատ Նիկոլն ունի նաև դհոլչի գլխավոր դատախազ։

Ահա սա՛ է փաշինյանական թմբուկչի ու դհոլչի դատաիրավական անսամբլը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը