Աշխարհ

02.02.2022 12:31


Ադրբեջանն Արցախում սկսել է Ակնա-Վարանդա ավտոճանապարհի կառուցումը

Ադրբեջանն Արցախում սկսել է Ակնա-Վարանդա ավտոճանապարհի կառուցումը

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում սկսել է ճանապարհային ենթակառուցվածքի մեկ այլ ծրագրի իրականացում։ Խոսքն Ակնա (Աղդամ)-Վարանդա (Ֆիզուլի) ավտոմայրուղու շինարարության մասին է, որի հիմքը դրվել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վարանդա կատարած այցի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ճանապարհի երկարությունը կկազմի 64,8 կիլոմետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 15 մետր։ Ներկայում Ակնա-Վարանդա ավտոճանապարհին հողային աշխատանքներ են իրականացվում։ Այն նախատեսում է նաև 60 ջրատարների, 5 ստորգետնյա անցումների և 3 նոր ճանապարհային կամուրջների կառուցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը