«Հերթական անթաքույց հետապնդումն է սկսել իշխանությունը` իր կամքին հակառակ գնացած դատավորի նկատմամբ, որը համարձակվել է շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակել: Ըստ իդեայի՝ հատուկենտ համարձակ, ինքնուրույն, անկախ դատավորները պետք է այնպես պատժվեն, որ այլևս որևէ դատավոր չհամարձակվի իշխանությունների հակառակորդներին ազատ արձակել, արդարացնել կամ պաշտպանել:Բորիս Բախշիյանի կայացրած որոշումների թվարկումն իսկ բավարար կլիներ, որ հասկանալի դառնար այս տխրահռչակ ծրագրի էությունը: Մանավանդ` այն որոշումը, որի համար նրան ուզում են կալանավորել, պարզվում է` դատախազությունն անգամ չի բողոքարկել: Առհասարակ` եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատավորին չի կարելի պատժել իր կայացրած որոշումների համար, եթե դրանց անօրինականությունն ու միտումնավորությունն ապացուցված չեն: Բայց սա Հայաստանի մասին չէ:
Մեր դատախազությունը պարզաբանում է տարածում և սևով սպիտակի վրա գրում` «դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․ Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված»: Տգիտության և զավեշտի հասնող պատասխան: Ի՞նչ կապ ունի փաստաբանի բողոքը, այդ երբվանի՞ց է դատախազությունը սպասում, որ կողմերից մեկը բողոք բերի, ինքն էլ ձեռքերը ծալած նստի: Իսկ եթե փաստաբանը վաղը հրաժարվի՞ իր բողոքից: Կամ` եթե փաստաբանը սխալ բողոք է գրել, սխալ հիմքեր նշել, և այդ հիմքերով բողոքը մերժվի՞: Անգամ իրավաբանականի առաջին կուրսեցիները նման պատճառաբանություն չէին բերի: Ի վերջո` ենթադրենք թե դատավորը սխալվել է, ինչ է` նման սխալի համար կալանավորո՞ւմ են: Մա՞րդ է սպանել, ավազակային հարձակո՞ւմ է կատարել, պետական բյուջե՞ն է թալանել»,-գրում է թերթը։
Հերթական անթաքույց հետապնդումը․ Բերիան կնախանձեր․ «Հրապարակ»
«Հերթական անթաքույց հետապնդումն է սկսել իշխանությունը` իր կամքին հակառակ գնացած դատավորի նկատմամբ, որը համարձակվել է շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակել: Ըստ իդեայի՝ հատուկենտ համարձակ, ինքնուրույն, անկախ դատավորները պետք է այնպես պատժվեն, որ այլևս որևէ դատավոր չհամարձակվի իշխանությունների հակառակորդներին ազատ արձակել, արդարացնել կամ պաշտպանել: Բորիս Բախշիյանի կայացրած որոշումների թվարկումն իսկ բավարար կլիներ, որ հասկանալի դառնար այս տխրահռչակ ծրագրի էությունը: Մանավանդ` այն որոշումը, որի համար նրան ուզում են կալանավորել, պարզվում է` դատախազությունն անգամ չի բողոքարկել: Առհասարակ` եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատավորին չի կարելի պատժել իր կայացրած որոշումների համար, եթե դրանց անօրինականությունն ու միտումնավորությունն ապացուցված չեն: Բայց սա Հայաստանի մասին չէ: