Ակնկալել, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, զավեշտալի է. Խամոյան
Ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Մեր երկիրը պատերազմի տարած, մեր հայրենիքի 75%-ը թշնամուն հանձնած այս ապիկար իշխանությունը մտածում է, որ ընդդիմությունը պետք է քվեարկի իրենց նախագահի կամակատար թեկնածուի օգտի՞ն։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն լինելու է մարդ, որն անվերապահորեն կատարելու է իր հրահանգները։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր թիմի ներդաշնակեցման մասին եւ ոչ մի խոսք պետության ու պետության շահի մասին, այս պայմաններում ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է սա լինել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու նպատակահարմարության շուրջ քննարկումները «Հայաստան» խմբակցությունում շարունակվում են։
«Որոշում ունենալու դեպքում առաջիկա օրերին կհրապարակայնացնենք եւ կհիմնավորենք մեր ցանկացած որոշում»,-ընդգծեց Ագնեսսա Խամոյանը։