Նշվել են օմիկրոն շտամի BA.2 նոր ենթատեսակի գլխավոր ախտանիշները
Բրիտանացի գիտնականները բարձր ջերմությունը, անընդհատ հազը, հոտառության եւ համային ռեցեպտորների կորուստը կամ փոփոխւթյունը նշել են որպես կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի BA.2 նոր ենթատեսակի հիմնական ախտանիշներ: Փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել Է Daily Express թերթը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության ազգային համակարգը (NHS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թվարկված ախտանիշներ ունենալու դեպքում խորհուրդ Է տրվում դիմել բժշկի, հանձնել կորոնավիրուսի թեստ: Եթե թեստի արդյունքը դրական Է, ապա անհրաժեշտ Է գնալ հնգօրյա ինքնամեկուսացման, նշում Է թերթը:
Հունվարի 21-ին Մեծ Բրիտանիայի բժշկական իշխանությունները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.2 նոր ենթատեսակը, որը, նախնական վերլուծություններով, տարածվում Է Էլ ավելի բարձր արագությամբ:
Այն ժամանակ հաղորդվել Է, որ երկրում արձանագրվել Է նոր շտամով ախտահարման 426 դեպք, որոնցից 146-ը բաժին Է ընկնում Լոնդոնին, եւս 97 դեպք՝ Հարավ-արեւելյան Անգլիայի տարածաշրջանին: Նշվել Է, որ առաջին անգամ BA.2 տարատեսակով վարակումը Մեծ Բրիտանիայում տեղի Է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 6-ին: Եթե հիվանդացության աճը շարունակվի, ապա BA.2-ը կարող Է դասակարգվել որպես «անհանգստություն հարուցող տարբերակ», Թագավորությունում այդ կատեգորիային են դասվում «օմիկրոն», «դելտա», «ալֆա», «գամմա» եւ «բետա» շտամները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: