Որևէ մեկին թող չթվա՝ Արցախյան կարգավորման գործընթացն ավարտվել է, հայ ժողովրդի ունեցած հավականություններին վերջակետ է դրվել․ Արտակ Զաքարյան
Որևէ մեկին թող չթվա՝ Արցախյան կարգավորման գործընթացն ավարտվել է, թող որևէ մեկը չմտածի, թե պատերազմը վերջակետ է դրել բոլոր տեսակի հավականություններին, որ հայ ժողովուրդը ունի։
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Իսկ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն ունենալու, տարածաշրջանում կայուն, անվտանգ, զարգացող երկիր ունենալու հավականություն։ Սա այն երեսունամյա ճանապարհն է, որ մենք անցել ենք»,-ասաց նա։
Արտակ Զաքարյանը հիշեցրեց նաև, թե որն է եղել նախորդ իշխանությունների հավակնությունը նաև Արցախյան կարգավորման գործընթացում։
«Մեր քաղաքական հավակնությունները ամեն կերպ տեղավորվել են նաև միջազգային իրավունքի գործող սկզբունքների մեջ, դա ոչ միայն մեր ժողովրդի ցանկությունն է եղել, այլ միջազգային ընդունված իրավակարգերի, նորմերի տեսանկյունից եղել է և այսօր էլ մնում է հնարավոր։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, բացելով մի շարք փակագծեր, մեկնաբանելով մի շարք կարևորագույն խնդիրներ Արցախյան հիմնախնդրի բանակցային տարբեր փուլերից, ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնք կարող են օգնել այս, այսպես կոչված, իշխանություններին չմտնել այն վտանգավոր ճանապարհների մեջ, որով նրանք անցան, մենք էլ իրենց հետ միասին, չտանել պատերազմի, ունենալ և շարունակել պահպանել բանակցային այն ամուր և կայուն դիրքերը, որոնք մենք իրենց թողել էինք, հասկանալի լինել, հասկանալի մնալ միջազգային հանրության համար և դրա արդյունքում կարողանալ պահապանել ՀՀ, ԱՀ իրավական շահերը»,-ասաց նա։
Արտակ Զաքարյանը ընդգծեց, որ գաղտնիք չէ՝այս իշխանություններն ամեն կերպ, վերջին 3 տարիներին ձախողումները փաթաթել են նախորդ իշխանությունների վրա, նրանց մեղավորներ նշանակել։
«Բոլոր զառանցանքները, այս կարգի անեհեթեթությունները ցույց են տալիս, որ նույնիսկ երեք տարին սրանց չբավականացրեց գոնե նվազագույն փորձառություն ձեռք բերել, գոնե նվազագույն կառավարման հմտություններ ձեռք բերել, գոնե հասկանալ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարագացումներն ու իրավիճակը, գոնե մի փոքր արժանապատվություն ունենալ դուրս գալ այս իրավիճակից, գոնե գիտակացել, որ այս կործանարար իրավիճակի միակ և անփոխարինելի պատասխանատուները հենց իրենք են»,-ընդգծեց նա։

Աղբյուրը` tert.am