Քաղաքական

01.02.2022 14:27


ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բախշիյանի սահմանադրական իրավունքը. դատավորի փաստաբան

ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բախշիյանի սահմանադրական իրավունքը. դատավորի փաստաբան

Բարձրագույն դատական խորհուրդը ոտնահարել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«ԲԴԽ-ն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։ Խորհուրդն այդպիսով խախտել է դատավորի սահամանադրական իրավունքը, միջամտել դատավորի՝ արդարադատություն իրականացնելուն։ Սա դատավորի անկախության դեմ ուղղված քայլ է»,-նշեց նա։

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։

Հայտնի է, որ գործով ամբաստանյալը դատական նիստին չի ներկայացել, պաշտպանյալը հայտնել է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան, դատավոր Բախշիյանն էլ ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Արսեն Սարդարյանը պնդեց, որ դատավոր Բախշիյանը կայացրել է օրինաչափ դատական ակտ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:

Այս խորագրի վերջին նյութերը