Քաղաքական

01.02.2022 13:24


Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին ստիպված էր հետաձգել ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։

Այս խորագրի վերջին նյութերը