Լրահոս

01.02.2022 12:52


Դատավորներն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, հավաքվելու են Երևանի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ

Դատավորներն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, հավաքվելու են Երևանի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ

Այսօր մի խումբ դատավորներ պատրաստակամություն են հայտնել հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրի (ք.Երևան, Նազարբեկյան 40) մոտ' ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

«Ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Դատավորների միությունը երեկ մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը