Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը, «Աթենք» ՍՊԸ-ի առաքիչը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 07։30-ի սահմաններում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկազ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդներից Ղուկաս Ն-ն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց տեղափոխված Հայկազ Ս-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։