Ամերիկացի ուսանողը Մասկին հետևելու բոտ է ստեղծել սոցցանցում և 50 000 դոլար պահանջել գործարարից «հետապնդումը» դադարեցնելու համար
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը սոցցանցում արգելափակել է Ֆլորիդայի բնակիչ, 19-ամյա ուսանող Ջեք Սուինիին, որը Twitter-ում հաշվի է բացել, որտեղ համացանցային բոտի օգնությամբ հետևում է գործարարի անձնական ինքնաթիռի տեղաշարին:
«Հետապնդումը» դադարեցնելու միլիարդատիրոջ խնդրանքին ի պատասխան ուսանողը Մասկից 50 000 դոլար էր խնդրել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես SpaceX-ի և Tesla-ի երկրպագուն եմ, այդ պատճառով գիտեի, որ նա ինքնաթիռ ունի: Մտածեցի, որ բոտը… կօգնի հասկանալ՝ ուր է նա (Մասկը) ուղևորվում և ինչով է զբաղվում»,-ասել է Սուինին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
Երիտասարդի պնդմամբ՝ անցյալ տարվա նոյեմբերին Մասկը ինքն է կապ հաստատել իր հետ և խնդրել անջատել հաշիվը 5000 դոլարի դիմաց՝ մտահոգվելով իր անվտանգության համար: Սուինին հանդես է եկել պատասխան առաջարկով և 50 000 դոլար խնդրել, որը հույս ուներ ուղղել կրթությանը քոլեջում կամ Tesla Model 3-ի ձեռքբերմանը:
Սուինին հույս ունի, որ Մասկը դեռ կվերադառնա բանակցություններին:

Աղբյուրը՝ tert.am