Եգիպտոսի Ասուան քաղաքում հնագետները հայտնաբերել են հին ընտանեկան դամբարան, որը թաքնված է հրդեհից այրված շենքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Live Science-ին։
Ներսում փորձագետները հայտնաբերել են տարբեր տարիքի 30 մումիա, այդ թվում՝ արթրիտով հիվանդ մի քանի տարեցների, ինչպես նաև երեխաների և նորածնի։
Թեև հետազոտողները դեռ չեն թվագրել գերեզմանը՝ նրանք կասկածում են, որ մի ընտանիք դարեր շարունակ թաղել է իր մահացած անդամներին:
Ըստ Միլանի համալսարանի պրոֆեսոր, եգիպտագետ և պեղումների ղեկավար Պատրիսիա Պյաչենտինիի՝ թաղումները, ամենայն հավանականությամբ, կատարվել են Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջաններում՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարեր:
Հայտնաբերված նեկրոպոլիսը հնագետների կողմից հայտնաբերված 300 գերեզմաններից մեկն էր Աղա Խանի դամբարանի տարածքում, որը գտնվում է Նեղոսի երկայնքով փոքրիկ բլրի գագաթին: Եթե այլ դամբարաններ ստորգետնյա են կամ փորված են ժայռոտ բլուրների մեջ, այս մեկը եզակի է նրանով, որ գտնվում է ավելի մեծ վերգետնյա կառույցի ներսում, Ինչի պատճառով այս նեկրոպոլիսը, հավանաբար, օգտագործվում էր զոհաբերությունների համար:
Հնագետները հավելյալ ապացույցներ են գտել, որ այստեղ ծեսեր են կատարվել։ Ներսում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, բույսերի մնացորդներ, մրգեր, ծաղկամանի բեկորներ, վզնոց և այլ իրեր։
Պեղումների ղեկավարը նշել է, որ դեռ պետք է վերլուծվեն գտածոները՝ պարզելու դրանց տարիքը և այլ մանրամասներ։
Եգիպտոսում հնագետները 30 մումիա են հայտնաբերել

Աղբյուրը՝ news.am