Հասարակությունը դուրս կգա՞ երկարատև թմբիրից․ «Փաստ»
«Անցած տարվա ընթացքում Հայաստանի վերականգնման ուղղությամբ գրեթե ոչինչ չձեռնարկվեց, որի արդյունքում 2022 թվականին արդեն ավելի լուրջ մարտահրավերների ենք բախվում։ Նախ՝ հաշվի առնելով երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ պատերազմից հետո Հայաստանը պետք է անմիջապես ձեռնամուխ լիներ պետական և անվտանգային համակարգի բարեփոխմանը, անհրաժեշտ սպառազինությունների ձեռքբերմանը և տնտեսության վերականգնմանը։ Եթե այս ամենն արվեր ժամանակին, ապա Հայաստանի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին իրադրությունն այսօր այսքան սուր բնույթ չէր ստանա, ու հակառակորդը այսքան չէր լկտիանա, որ հանդգներ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք ու հրաժարվեր հեռանալուց։
Բայց հետաքրքիրն այն է, որ պատերազմից արդեն մեկ տարի երկու ամիս ժամանակ է անցել, սակայն իշխանությունները հազիվ կարողանում են մի քանի ուղղաթիռ ձեռք բերել ու այդ ֆոնին փիառվել, թե իբր մեծ գործ են արել։ Սակայն ռազմավարական առումով խնդիր լուծելու համար անհրաժեշտ է պետական մակարդակի լուրջ աշխատանք։ Ցավալի է, բայց փաստ, որ պետական համակարգը լիովին քարուքանդ վիճակում է գտնվում, մի կողմից՝ պրոֆեսիոնալիզմն անտեսված է, մյուս կողմից էլ՝ ինչքան նորահայտ ու դիլետանտ դեմքեր կան, որոնք 2018 թվականին քայլելուց և իշխանություններին հաճոյանալուց բացի ոչինչով աչքի չեն ընկել, Փաշինյանի կողմից նշանակվում են ամենապատասխանատու պաշտոններում։
Ու Փաշինյանն էլ իր խոսքում կադրերի նշանակման այս մոտեցումն անընդհատ արդարացնում է նրանով, թե որքան կարևոր է, որ կարևորագույն պաշտոններում քաղաքական դեմքեր լինեն և քաղաքական պատասխանատվություն վերցնեն իրենց ուսերին։ Սակայն հարցն այն է, թե ինչքանո՞վ է, օրինակ՝ նպատակահարմար քաղաքական պատասխանատվությունը դեսպանների պաշտոններում քպականների նշանակման դեպքում, երբ միևնույնն է, այդ մարդիկ արտաքին քաղաքականության նրբություններին չեն տիրապետում և ընդունակ չեն արտաքին աշխարհում առաջ մղել Հայաստանի շահերը։ Այլ իմաստով՝ այսպիսի պրակտիկան կարելի է հասկանալ հետևյալ կերպ՝ Փաշինյանին պետք է, որ պետական համակարգի կարևորագույն օղակներում այնպիսի մարդիկ լինեն, որոնք իր գծած քաղաքական կուրսից մեկ միլիմետր չեն շեղվի, եթե նույնիսկ այդ կուրսը շատ դեպքերում հակասում է պետության շահերին։
Բացի դրանից, պետական համակարգը չափից դուրս բևեռացած է ու միայն մեկ անձի շուրջ է կառուցված։ Եվ պատահական չէ, որ քննադատական խոսքի կամ սոցցանցային հավանումների պատճառով մարդկանց կարող են աշխատանքից ազատել, ընդհուպ հետապնդումների ենթարկել։ Սուպերվարչապետական համակարգն էլ ծայրահեղ դրսևորումներ է ունենում, քանի որ փոխզսպման և հաշվետվողականության սկզբունքները չեն գործում, և Փաշինյանն ում ցանկանում, ինչ պաշտոնում ցանկանում, նշանակում է՝ առանց նշանակման նպատակահարմարությունը ներկայացնելու և հանրության առջև հաշվետու լինելու։ Դրա արդյունքում անվերջ նշանակումների ու ազատումների տեղապտույտում ենք։ Առաջիկայում էլ իշխանությունները նախագահ «կնշանակեն» իրենց քաղաքական շրջանակին հարող անձանցից մեկին, ու արդեն սուպերավտորիտարիզմը պատրաստ է։ Պետական համակարգի հետ մեկտեղ թշվառ վիճակի մեջ է հայտնվել տնտեսությունը։
Եվ անցած տարվա տնտեսական աճի մի զգալի հատվածը, որը հիմնված չէ հավելյալ արժեքի ստեղծման վրա, ուղղակի պղպջակ է։ Օրինակ՝ անցյալ տարի զգալիորեն աճել են խաղադրույքների ծավալներն ու դրանից եկող եկամուտները։ Եվ այս ոլորտում ներդրված գումարների ծավալը հասել է ՀՀ պետական բյուջեի ծախսերի չափին կամ ՀՆԱ-ի 2530 տոկոսին։ Իսկ խաղային ոլորտի վրա հիմնված առաջընթաց ապահովող տնտեսություն կառուցել հնարավոր չէ։ Հայաստանը պետք է մտածի սեփական արտադրությունը և ծառայությունները բարձր որակով կազմակերպելու և արտահանելու մասին, բայց իշխանությունները չեն ցանկանում կամ ընդունակ չեն այս ուղղությամբ մտածել։ Ոլորտի պատասխանատուների տրամաբանությունը տեղավորվում է միայն հանքերի գերշահագործման շրջանակներում։
Պղնձի գինը կբարձրանա, ՀՀ տնտեսությունը մի քիչ կշնչի, գինը կիջնի, տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի։ Բացի դրանից, ներկայիս փուլում գնաճային ճնշումը հասել է առավելագույնի, թանկացել են դիզվառելիքը, բենզինը, էլեկտրաէներգիան, ջուրը, շուտով, ըստ երևույթին, թանկանալու է նաև բնական գազը։ Ու գրեթե ոլորտ չկա, որտեղ գնաճն իր ազդեցությունը չի թողնում։ Եվ սա այն պարագայում, երբ բնակչության եկամուտները չեն ավելացել։ Իսկ եթե տնտեսության մեջ իրավիճակն այսքան բարդ է, ապա պարզ է, որ առանց համապատասխան տնտեսական ներուժ ունենալու հնարավոր չէ կարգի բերել անվտանգության համակարգը, բարեփոխել զինված ուժերն ու արդիական սպառազինություններ ձեռք բերել։
Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, որ այս իրադրության պայմաններում զանգվածային բողոքի դրսևորումներ չկան այն դեպքում, երբ, օրինակ՝ տարիներ առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հուժկու ակցիաներ էին տեղի ունենում։ Միգուցե այս իրողությունը պատերազմից ու անցյալ տարի պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների վերարտադրման հետևանքով առաջացած ապատիայի ու հուսալքության արդյո՞ւնք է։ Դժվար է ասել: Բայց իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսներին երկրի սոցիալտնտեսական վիճակը կարող է այնքան վատանալ, որ դանակը ոսկորին կհասնի ու հազարավոր մարդիկ, այլ ելք չունենալով, ի վերջո դուրս կգան երկարատև թմբիրից ու կոնկրետ պահանջներ կներկայացնեն իշխանություններին։ Մանավանդ, առաջիկայում գարուն է, իսկ գարնանը, որպես կանոն, ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում»,-գրում է թերթը։