Աշոտ Մինասյանի (Երկաթ) խափանման միջոցը փոխած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել․
«Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»։
Հիշեցնենք, որ Բ.Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանի քրեական գործը։