Մեկնաբանություն

31.01.2022 16:31


Ալիևը պաշտպանում է Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը»

Ալիևը պաշտպանում է Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը»

Իլհամ Ալիևը կրկին խոսել է։ Ավելի ճիշտ՝ հաչացել Հայաստանի ու Արցախի դեմ։ Նա կրկին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին, քննադատել ՀՀ 2–րդ ու 3–րդ նախագահներին։

Ի՞նչ է ասում Ալիևը։ Ասում է՝ Հայաստանը պետք է մնա չմոյի կարգավիճակում, այսինքն՝ Հայաստանում պետք է իշխի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Հայաստանը շանս չստանա ոտքի կանգնելու։

Ալիևը սպառնում է, որ եթե հանկարծ Հայաստանը ոտքի կանգնի, այն է՝ հեռացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա Ալիևը կհարձակվի Հայաստանի վրա։ Բառացի այդպես չի ասում, բայց միտքը դա է։

Ալիևը նաև մուննաթ էր գալիս ՀՀ բարեկամ երկրների վրա, թե բա հանկարծ չօգնեք, որ Հայաստանը ոտքի կանգնի։

Ալիևի համար Հայաստանի ոտքի չկանգնելու երաշխիքը նիկոլական «Խաղաղության դարաշրջանն» է։ Ըստ այդմ՝ ինքը «Խաղաղության դարաշրջանի» փուլում պետք է պարբերաբար կրակի, սպանի, հայ զինվորին գերի վերցնի ու մխրճվի ՀՀ տարածքի մեջ՝ պահանջելով Սյունիքի միջացքը, Սևանա լիճն ու, ի վերջո, Երևանը։

Նիկոլը հենց այդ գծի վրա է և թուրք–ադրբեջանական նախապայմանները բավարարելով՝ սպասարկում է Էրդողանի ու Ալիևի ուզածը։ Դիմացը նա ակնկալում է վարչապետական աթոռի պաշտպանության հարցում աջակցություն Ալիևից ու Էրդողանից։ Նրանք էլ պարբերաբար դա անում են տարբեր ձևերով։ Թուրքիան ստանձնել է հայ ժողովրդի հանդեպ «բարի քննիչի» դերն ու խոստանում է տնտեսական բարիքներ, իսկ Ալիևը «չար քննիչ» է խաղում՝ անթաքույց վախեցնելով հայ ժողովրդին, թե բա եթե Նիկոլին հեռացնեք, պատերազմ կսկսեմ։

Մնացած խոսքը հայ ժողովրդինն է։ Ուզո՞ւմ է ապրել Էրդողանի ու Ալիևի մոտ հարբած ծաղրածու աշխատող Նիկոլի ղեկավարությամբ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը