Աշխարհ

31.01.2022 20:46


Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Վերջն փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1մլրդ եվրոյի (1.14մլրդ դոլար) արժույթի փոխանակման՝ սվոփ համաձայնագրի մասին:

Արժութային պահուստները բալանսավորելու նպատակով Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջերս նման համաձայնագրեր է կնքել այլ երկրների Կենտրոնական բանկերի հետ (28մլրդ դոլար): Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի միջազգային պահուստներն անցյալ ամիս 55 մլրդ դոլարով նվազել են, ինչը 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը