Արագածոտնի մարզում 45-ամյա վարորդը BMW-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայով, ովքեր օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ «մանիպուլյատորով» դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։