Լրահոս

31.01.2022 11:03


Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր

Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։

Պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։

Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։

Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։

Այս խորագրի վերջին նյութերը