Աշխարհ

31.01.2022 10:21


Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի երկնքում

Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի երկնքում

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հունվարի լույս 31-ի գիշերը կրակ են բացել օդային թիրախների վրա Դամասկոսի երկրնքում: Այդ մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի օդուժի արձակած հրթիռների մի մասը ոչնչացվել է: Գրոհը կատարվել տեղական ժամանակով 03:05-ին (Երեւանի ժամանակով 05:05-ին), ինչի հետեւանքով հասցվել է նյութական վնաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը