Տրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավան՝ կորոնավիրուսային սահմանափակումների դեմ լայնածավալ բողոքի ակցիայի ֆոնին (լուսանկար)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայի իրենց նստավայրը` անվտանգության նկատառումներից ելնելով և տեղափոխվել գաղտնի վայր։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է բեռնատարների կանադացի վարորդների կողմից նախաձեռնված կորոնավիրուսային սահմանափակումների դեմ լայնածավալ բողոքի ակցիայի ֆոնին։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն մեկնաբանի Տրյուդոյի գտնվելու վայրը:
Կանադայում մեկ շաբաթ բեռնատարները վարելուց հետո, հազարավոր վարորդներ բեռնատարների շարասյուններով ժամանել են մայրաքաղաք: Շարժումը կոչվում է Ազատության շարասյուն։ Բողոքը պայմանավորված է ԱՄՆ-Կանադայի սահմանը հատող բեռնատարների համար պատվաստումների մանդատով, որը սահմանվել է այս ամսվա սկզբին Տրյուդոյի լիբերալ կառավարության կողմից:

Աղբյուրը՝ tert.am