Երևան-Գյումրի ավտոճանապարհին 23-ամյա վարորդը Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, կոտրել կամրջի ճաղավանդակը և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ
Այսօր, ժամը 01:00-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ, 23-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, բախվել Աշտարակի կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտել այն, ապա առաջ ընթանալով, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու ճանապարհի երկաթե արգելապատնեշը և մոտ 25 մետր օդով առաջ է ընթացել, բախվել ճանապարհի եզրին գտնվող եղևնիներին ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ՝ քարերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: