Մեկնաբանություն

29.01.2022 13:08


«Սահմանադրական» ծուղակ․ Փաշինյանը գնում է Սահակաշվիլու ճանապարհով

«Սահմանադրական» ծուղակ․ Փաշինյանը գնում է Սահակաշվիլու ճանապարհով

Բոլորի համար էլ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների գնում է ոչ թե հանրային կյանքում բարեփոխումներ իրականացնելու, այլ աթոռային խնդիր լուծելու համար։

Նիկոլ Փաշինյանի սիրտը սահմանադրական փոփոխություն է ուզում։ Դա նշանակում է, որ ինքը վախենում է իշխանության կորստից և փորձում է լուծել իշխանության պահպանման հարցը։

Իշխանությունը պահելու երկու հիմնական մոտիվացիա ունի Նիկոլը՝ վախը և փողը։ Նա վախենում է իշխանությունը կորցնել, քանզի գիտի, թե ինչ է բերել Հայաստանի գլխին ու վախենում է իրավաքաղաքական պատասխանատվությունից։ Դե իսկ փողի պահով ամեն ինչ պարզ է․ Նիկոլն իշխանության միջոցով զգացել է փողի համն ու ցանկանում է բավարարել իր, իր նեղ շրջապատի ախորժակը։

Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների միջոցով աթոռը պահպանելու ցանկությամբ Նիկոլն օրիգինալ չէ։ Նա գրեթե նույնությամբ կրկնում է Վրաստանի նախկին տխրահռչակ նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն։

2008–ի ռուս–վրացական պատերազմից, տարածքային կորստից, վրացական պարտությունից հետո Սահակաշվիլին գնաց ընտրությունների, կեղծեց այն ու, ի զարմանս ամբողջ աշխարհի, պահեց աթոռը։

Հետո Սահակաշվիլին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ աթոռը վերարտադրելու նպատակով։ Հանրաքվեն մարսեց, բայց դրանից հետո աթոռը կորցրեց ու փախավ Վրաստանից։

Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ Հիմա Սահակաշվիլին բանտում է։

Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն հանգիստ չեն տալիս Սահակաշվիլու «դափնիները»։ Երկուսն էլ դրսի աջակցությամբ հեղափոխություն արած, դրսի օգտին աշխատած, սեփական երկիրը պարտության տարած և վերջում Թուրքիայի տակ մտած գործիչներ են։ Տարբերությունն այն է, որ ԱՄՆ–ն Սահակաշվիլու վարչակազմին միլիարդավոր դոլարներ էր տալիս ու Վրաստանում որոշ ոլորտներում առաջընթաց արձանագրվեց։ Նիկոլին Արևմուտքը «չերեզ» Թուրքիա է օգտագործում, բայց ձրի։ Զրո առաջընթաց ունենք ու լիքը խնդիրներ։ Ու այս պայմաններում Նիկոլը որոշել է Սահմանադրություն փոխել, որ աթոռը պահի․․․

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը