Կիմ Չեն Ընը ուղևորությունների ժամանակ անձնական զուգարան է տանում իր հետ. Mirror
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ուղևորությունների ժամանակ անձնական զուգարան է տանում իր հետ, քանի որ չի վստահում հասարակական զուգարաններին: Բացի այդ, քաղաքական գործիչը կարգադրել է տեղադրել զուգարան անգամ իր մեքենայում:
Աղբյուրների տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը վախենում է, որ բնական արտաթորանքի անալիզի արդյունքում թշնամական լրտեսները կարող են տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին: Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի անձնական զուգարանները գտնվում են հսկողության ներքո:Ցանկացած մարդ, որը կօգտագործի դրանք, կարող է մահապատժի ենթարկվել:
«Զուգարաններ կան Կիմ Չեն Ընի ոչ միայն անձնական գնացքում, այլ նաև մեքենաներում, որոնց միջոցով նա երթևեկում է երկրում, և անգամ հատուկ տրանսպորտային միջոցներում, որոնք նախատեսված են լեռնային տեղանքում կամ ձյան ժամանակ ճանապարհորդելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը սկսել է հետևել իր առողջությանն ու այժմ հետևում է սննդակարգին՝ պահպանելով դիետա: Թեպետ ոգելից խմիչքներից, շվեյցարական պանրից ու ծովախեցգետնից նա չի կարողացել հրաժարվել:
Կիմ Չեն Ընը ուղևորությունների ժամանակ անձնական զուգարան է տանում իր հետ. Mirror
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ուղևորությունների ժամանակ անձնական զուգարան է տանում իր հետ, քանի որ չի վստահում հասարակական զուգարաններին: Բացի այդ, քաղաքական գործիչը կարգադրել է տեղադրել զուգարան անգամ իր մեքենայում:
Աղբյուրների տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը վախենում է, որ բնական արտաթորանքի անալիզի արդյունքում թշնամական լրտեսները կարող են տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին: Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի անձնական զուգարանները գտնվում են հսկողության ներքո: Ցանկացած մարդ, որը կօգտագործի դրանք, կարող է մահապատժի ենթարկվել:
«Զուգարաններ կան Կիմ Չեն Ընի ոչ միայն անձնական գնացքում, այլ նաև մեքենաներում, որոնց միջոցով նա երթևեկում է երկրում, և անգամ հատուկ տրանսպորտային միջոցներում, որոնք նախատեսված են լեռնային տեղանքում կամ ձյան ժամանակ ճանապարհորդելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը սկսել է հետևել իր առողջությանն ու այժմ հետևում է սննդակարգին՝ պահպանելով դիետա: Թեպետ ոգելից խմիչքներից, շվեյցարական պանրից ու ծովախեցգետնից նա չի կարողացել հրաժարվել:
Աղբյուրը՝ news.am