Աշխարհ

29.01.2022 19:25


Շվեդիայում պատրաստվում են ագռավներին դարձնել աղբ հավաքողներ

Շվեդիայում պատրաստվում են ագռավներին դարձնել աղբ հավաքողներ

Շվեդական ստարտափը սկսել է սովորեցնել վայրի ագռավներին հավաքել ծխախոտի մնացորդներ և այլ տարատեսակ մանր աղբ: Նախագծի փորձնական մեկնարկը նախապատրաստում են փորձարկումների համար Սեդերթելյե համայնքում:

Ինչպես հաղորդում է thelocal.se-ն, թռչուններին վարժեցնում են քայլ-առ-քայլ սովորեցնելու միջոցով: Ենթադրվում է, որ ագռավները կհավաքեն աղբն ու կտեղավորեն այն հատուկ մեքենայի մեջ, որը կեր է բաժանում: Corvid Cleaning ընկերության հիմնադիր Քրիսթիան Գյունթեր-Հանսենի խոսքով՝ ընտրել են ագռավներին, քանի որ դրանք ամենախելացի թռչուններն են:

«Դրանց ավելի հեշտ է սովորեցնել, և այդ թռչուններն ավելի շատ շանսեր ունեն միմյանցից սովորելու համար: Միևնույն ժամանակ կրճատվում է ռիսկը, որ դրանք սխալմամբ կուտեն ինչ-որ աղբ: Դրանք վայրի թռչուններ են, որոնք մասնակցում են նախագծում կամավոր հիմքով»,-պատմել է նա:

Գյունթեր-Հանսենը ենթադրում է, որ այդպիսի մեթոդը թույլ կտա խնայել համայնքի առնվազն 75 տոկոս ծախսերը, որոնք կապված են ծխախոտի մնացորդները հավաքելու հետ: Keep Sweden Tidy Foundation հիմնադրամի տվյալներով՝ յուրաքանչյուր տարի Շվեդիայի փողոցներում մնում է ավելի քան մեկ միլիարդ ծխախոտի մնացորդ, և դրանք կազմում են ամբողջ աղբի 62 տոկոսը:

Պիլոտային ծրագրի մեկնարկը կապված կլինի ֆինանսավորումից և հանգամանքից, թե հնարավոր կլինի՞ արդյոք տեղադրել Սեդերթելյեում ագռավների կողմից ծխախոտի մնացորդները հավաքելու սարքավորումներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը