Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանի թվայնացման համար
Google-ը հնդկական Airtel-ի հետ գործակցությամբ 1 մլրդ դոլար կներդնի, որպեսզի սմարթֆոնների հասանելիություն ապահովի ավելի քան մեկ միլիարդ հնդիկների համար և արագացնի ամպային հաշվարկների օգտագործումը բիզնեսի համար, հայտարարել են ընկերությունում։
Ներդրումները կօգնեն հնդկական փոքր ձեռնարկություններին ներդնել թվային մեխանիզմներ, քանի որ Հնդկաստանն աշխատում է թվային կրթության, վճարումների և էլեկտրոնային առևտրի ներդրման ուղղությամբ՝ համավարակի պայմաններում, ասվում է Google-ի հաղորդագրությունում։
«Google-ը Հնդկաստանի համար թվայնացման հիմնադրամի» շրջանակում, որը գործարկվել է 2020թ., Google-ը կվճարի 700 մլն դոլար Airtel-ի բաժնեթղթերի 1,28 տոկոսը ձեռք բերելու համար։ Ընկերությունը նաև 300 մլն դոլար կվճարի առևտրային համաձայնագրի համար հաջորդ հինգ տարվա ընթացքում, տեղեկացրել է Airtel-ը»
Ընկերությունը նաև նախատեսում է համատեղ ստեղծել ծրագրային ապահովում 5G և այլ ստանդարտների համար։
Airtel-ը հաղորդակցային լուծումների հնդկական գլոբալ մատակարարն է՝ ավելի քան 480 մլն հաճախորդով Հարավային Ասիայի և Աֆրիկայի 17 երկրներում։
Google ծառայություններից Հնդկաստանում օգտվում է ավելի քան 100 մլն օգտատեր։

Աղբյուրը՝ news.am