Աշխարհ

29.01.2022 15:05


iPhone-ը սկսել է ճանաչել դիմակ կրող մարդկանց

iPhone-ը սկսել է ճանաչել դիմակ կրող մարդկանց

Apple-ն ավելացրել է դիմակով դեմքի միջոցով iPhone-ն արգելաբացելու գործառույթ, հաղորդում է The Verge պարբերականը:

iOS 15.4 բետա տարբերակում հայտնվել է դիմակ կրելիս դեմքով սմարթֆոնն արգելաբացելու հնարավորություն: Այդկերպ iPhone-ը սկսել է ճանաչել օգտատերին, որը կրում է պաշտպանիչ աքսեսուարը: Դեվայսների սեփականատերերը կկարողանան ակտիվացնել այդ հնարավորությունը հեռախոսի կարգավորումներում:

Գործառույթը կարգավորելիս հայտնվում է հաղորդագրություն, որ iPhone-ը կարող է ճանաչել իր օգտատիրոջը աչքերի շրջանում եզակի հատվածների միջոցով: Ավելի վաղ Face ID գործառույթն աշխատել է միայն այն դեպքում, եթե օգտատիրոջ դեմքը փակված չէր հագուստի տարրերով և աքսեսուարներով: Ընդ որում՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմակով դեմքի միջոցով արգելաբացումը կարող է որոշ ժամանակ պահանջել:

Ներկայում գործառույթն աշխատում է միայն iPhone12 և 13 շարքի սմարթֆոններում: Ակնկալվում է, որ այդ գործառույթը հասանելի կդառնա Face ID-ով Apple-ների բոլոր սմարթֆոններում iOS 15.4 վերջնական տարբերակի թողարկումից հետո:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը