Լրահոս

29.01.2022 10:09


Մեր պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում և դիրքերում

Մեր պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում և դիրքերում

Հայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Մեր պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում և դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ։

Մեր խումբը՝ Աղվան Վարդանյան-ը, Մխիթար Զաքարյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը և ես, մասնավորապես եղել ենք Մեղրիում։ Անչափ հուզիչ էր առավոտյան զինծառայողների զորացրման, իսկ մի քանի ժամ անց՝ նորերի՝ զինվորական երդման միջոցառմանը մասնակցելը (լուսանկարներ և տեսանյութ ցավոք չեմ կարող տեղադրել՝ փոխանցելու համար օրվա էներգիան)։ Եղանք նաև դիրքերում։

Տղաների ոգին անկոտրում է!

Փառք Հայոց վիրավոր, բայց հզոր Բանակին!

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը