Հայ-ադրբեջանական սահմանին կրկին կրակոցներ են հնչել
Ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը:
«Կրակոցները գիշերն են հնչել։ Կարճ է տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան»,–ասաց նա։
***
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։