Աշխարհ

28.01.2022 15:22


Ալիևը հայտարարել է համագործակցության նոր հնարավորությունների մասին «հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո»

Ալիևը հայտարարել է համագործակցության նոր հնարավորությունների մասին «հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո»

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ տեսազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Միկուրիայի՝ Ադրբեջանը տարածաշրջանային զարգացման կենտրոն եւ տրանսպորտային հանգույց է դարձել։ Նա նշել է, որ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային համագործակցության, մարդկանց միջեւ շփումների եւ տրանսպորտային կապերի զարգացման համար»։

Ընդգծելով, որ իր շահավետ աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքներում ներդրումների, հարեւան երկրների հետ հաստատված հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանը տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոնն է դարձել է՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները բարենպաստ միջավայր են ստեղծում համագործակցության համար:

Այս խորագրի վերջին նյութերը