2018–ի գարնանը «թավշյա» Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու։ Ասում էր նաև, որ իր գլխավորած հեղափոխությունը ոչ բռնի է, այսինքն՝ անարյուն (ի տարբերություն, օրինակ, ուկրաինականի)։
Նա ինչպես միշտ ստում էր։ Իշխանափոխության արդյունքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության մեջ հայտնվեցին տարիներ շարունակ հակառուսական քարոզով զբաղված մարդիկ։ Ինքը Փաշինյանը հակառուսական քարոզի առաջամարտիկներից էր։ Նրա քայլերը վարչապետի պաշտոնում վնասեցին հայ–ռուսական հարաբերություններին։
Ինչ վերաբերում է ազգային–անվտանգային հարցերին, ապա Նիկոլն այս հարցում ամբողջությամբ իրականացրեց այն, ինչի մասին քարոզում էր թերթոնի խմբագրի կարգավիճակում, թեև «թավշյա» օրերին այդ մասին չէր խոսում։ Նա Հայաստանում հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քարոզի առաջամարտիկներից էր ու վարչապետի կարգավիճակում նույնն արեց։
Նույնը կարելի է ասել Հայոց ցեղասպանության հարցում Նիկոլի քաղաքականության մասին։ Մինչև իշխանության գալը նա այդ հարցում լևոնական գծի մեջ էր ու կողմ էր, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դուրս բերվի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Վարչապետի կարգավիճակում էլ նույն գիծն է առաջ տանում։ Այսինքն՝ բավարարում է թուրքական բոլոր նախապայմանները։
Բոլթոնի ուրվականը
Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր վարչապետի աթոռը զավթել, Հայաստան եկավ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա առաջարկում էր հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այն է՝
–վերանայել հայ–ռուսական հարաբերությունները՝ թեքվելով դեպի Արևմուտք (ավելի կոնկրետ՝ Թուրքիա),
–հրաժարվել Արցախից,
–միանալ հակաիրանական գծին,
–հրաժարվել ռուսական զենքից,
–հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ ընդունել է Բոլթոնի ծրագիրը․ Արցախի պետականությունը ոչնչացված է, Հայաստան–Իրան միջպետական ճանապարհահատվածի 21–կիլոմետրանոց կտորը հանձնված է Ադրբեջանին ու խաթարված է Հայաստան–Իրան կապի նախկին համակարգը, ՀՀ–ն գործնականում հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետապնդումից, հայ–թուրքական ներկա գործընթացը թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարմամբ է տեղի ունենում։
Ըստ այդմ՝ Նիկոլը հրաժարվում է «կարծրատիպերից» ու ամբողջությամբ մտնում թուրքական նախագծի մեջ՝ հանուն սեփական աթոռի ու կաշվի։ Հայաստանի շահը զրո է։ Հարցը, հետևաբար, «կամ–կամ»–ային է՝ կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը։
Նիկոլի «թուրքական ճեպընթացը»․ Բոլթոնի ուրվականը

Կորյուն Մանուկյան