Այո՛, ընկճված ենք, այո՛, ցավոք, թշնամին մեր հողում է
Հունվարի 28-ը եղել է, կա ու պետք է լինի հայկական տոնացույցի ամենանվիրական օրերից մեկը: Տարիներ շարունակ հպարտությամբ շնորհավորել ենք միմյանց, փառաբանել Հայոց բանակն ու մեծարել մեզ հաղթանակներ նվիրած քաջորդիներին: Վերջին տարիներին և, հատկապես, 44-օրյա պատերազմից հետո հետևողականորեն քարկոծվում և անարգանքի սյունին են գամվում հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած նվիրյալները։ Ամեն կերպ փորձում են զինվորական համազգեստի հանդեպ մեր անսահման ակնածանքն ու հպարտությունը խաթարել, վերափոխել բանակի հանդեպ ունեցած մեր պատկերացումները, չի՛ ստացվելու…Բանակը մեր անկախության ու պետականության հիմնաքարն է, մեր լինելիության գրավականը:
Այո՛, ընկճված ենք, այո՛, ցավոք, թշնամին մեր հողում է, մեր սահմանները վտանգված են, բայց արդյո՞ք ամեն ինչ կորած է և անդառնալի ջախջախված, իհարկե՝ ո՛չ: Տարիներ շարունակ հաղթողի տիտղոսը պատվով կրող Հայոց բանակը մեր օգնությամբ ու մեր հավատով կկարողանա պատվախնդրորեն հաղթահարել պարտությունն ու ոտքի կկանգնի, կհզորանա: Բոլորս զինվոր ենք ու պետք է ծառայենք հանուն արժանապատիվ ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախ աշխարհի հզորացման:
Ինչպես միշտ, այսօր էլ հպարտորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ, շնորհավորում եմ հայրենիքին անվերապահորեն ծառայող զինվորականներին՝ շարքային զինվորից մինչև բարձրաստիճան սպա: Շնորհավորում եմ բանակաշինության ակունքներում կանգնած և հաղթանակներ կերտած այրերին, կամավորականներին, հայրենասեր նվիրյալներին:
Խոնարհումս հանուն հայրենիքի նահատակված հայորդիների վառ հիշատակի առջև: Ապաքինում բոլոր վիրավոր զինվորներին, շուտափույթ վերադարձ գերության մեջ գտնվող մեր եղբայրներին:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը, ի հեճուկս թշնամու, ամրակուռ է և անկոտրում։ Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են, այլապես սերունդները մեզ չեն ների:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ֆեյսբուքյան էջից