Աշխարհ

28.01.2022 12:51


Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 17 066 նոր դեպք է գրանցվել

Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 17 066 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5 397 մարդ, մահացել է 30 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 127 234, այստեղից ապաքինվել է 986 928 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 870:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 64 412 փորձարկում, այդ թվում 41 613-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22 799-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 26.5% է, վերջին 14 օրվանը՝ 17.88%, վերջին 7 օրվանը՝ 22.1%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 695 237 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 997 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 894 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 143 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը