Լրահոս

21.04.2009 15:41


Զոյա Թադևոսյան. «Ես օրենքի շրջանակներում գործող անձ եմ»

Խոսելով մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններին հաշվառում չունեցող բնակիչներին ընտրելու իրավունք տալու ԿԸՀ որոշման մասին՝ ՀԱԿ ավագանու թեկնածու Ռուբեն Թորոսյանն ընդգծել է, որ այդ «խայտառակ որոշմանը» կողմ է քվեարկել նաև ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը։

-Կարելի է մտածել համագործակցում են, կարելի է մտածել անգրագետ են, ի՞նչ ասեմ, էնքա՜ն բան կա,– ասել է Ռուբեն Թորոսյանը

Այս կապակցությամբ Զ. Թադևոսյանը «7 օր»-ին ասել է, որ ինքը գործել է օրենքի շրջանակներում, և հետո, օրինակ, «Բյուզանդի փողոցից տեղահանված 130 բնակիչները հաշվառված չեն, բայց փաստացի ինչ-որ տեղ բնակվում են»։

-Նրանք ընտրող չե՞ն, ի՞նչ է, մենք պետք է նրանց հաշվի չառնենք որպես ընտրող։ Ես չեմ բացառում, որ կլինի նաև այնպիսի մարդկանց հաշվառում, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն... ուղղակի կուռճացնեն ցուցակները։ Բայց դա օրենքի շրջանակում է..., իսկ ես օրենքի շրջանակներում գործող անձ եմ և որևէ մեկի հետ հանցավոր համաձայնության չեմ գա, երբևէ՛,- ասել է Զ. Թադևոսյանը՝ հավելելով, որ եթե Ռ. Թորոսյանն ուզում է «գործին օգուտ տալ», ապա պետք է օրենսդրական նախաձեռնության առաջարկով դիմեր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին, բերեր իր բոլոր փաստարկները, այս կամ այն օրենքի դրույթները վերանայեկլու առնչությամբ, և խնդրեր, որ փոփոխություններ կատարվեին օրենսգրքում։

Այս խորագրի վերջին նյութերը