Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ն ու Niva-ն. վերջինս բախվել է քարերին ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40–ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ հատածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 39-ամյա Վահագն Մարտիրոսյանի վարած Ford Transit մակնիշի և 46-ամյա Հայկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել բնակչի տան հողամասում:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ է գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հ. Համբարձումյանին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները փակել Niva-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածը, որից հետո բահերով Ուշիի ոլորանների սառցակալած հատվածներում հող են լցրել, որպեսզի ճանապարհը դառնա անցանելի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: