Իտալիայի նախկին թագավորական ընտանիքը պահանջում է վերադարձնել իրենց թագի թանկարժեք զարդերը
Իտալիայի նախկին թագավորական ընտանիքը պահանջում է վերադարձնել իրենց թագի թանկարժեք զարդերը, որոնք կորցրել է այն բանից հետո, երբ երկիրը վերացրել է միապետությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակվանից հավաքածուն պահվում է Իտալիայի Բանկի պահոցում։
Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո II-ի ժառանգները թագի զարդերը իրենց տնօրինությանը վերադարձնելու առաջին պաշտոնական խնդրանքն են ներկայացրել։ «Սավոյի տան» հավաքածուն, որի արժեքը 300 միլիոն դոլար է, ներառում է 6000 ադամանդներ և 2000 մարգարիտներ, որոնք զարդարել են թագը, ինչպես նաև՝ ականջօղեր, կրծքազարդեր և վզնոցներ: Ոչ պաշտոնական հայտն արդեն մերժվել է Իտալիայի Բանկի կողմից։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, միջնորդական հանդիպում է կայացել Իտալիայի Բանկի ներկայացուցիչների և Սավոյի փաստաբանների, այդ թվում՝ Ումբերտո II-ի որդու՝ արքայազն Վիտորիո Էմանուելի միջև։ Հանդիպումն անարդյունք է անցել։
«Իտալիան պետք է անի այն, ինչը ճիշտ ու տեղին է, և վերադարձնի թանկարժեք քարերն իմ ընտանիքին»,-The Telegraph-ին ասել է արքայազն Էմանուելե Ֆիլիբերտոն՝ Ումբերտո II-ի թոռը:
Իտալացիները 1946 թվականի հունիսին քվեարկել են միապետությունը վերացնելու և հանրապետություն ստեղծելու օգտին, քանի որ թագավորական ընտանիքը համագործակցում էր ֆաշիստական դիկտատոր Բենիտո Մուսոլինիի հետ, իսկ հետո փախավ Հռոմ 1943 թվականին։ Թագավոր Ումբերտո II-ը հետագայում փախավ Պորտուգալիա, և թագավորական ընտանիքի արական սեռի ժառանգները վտարվեցին Իտալիայից մինչև 2002 թվականը, երբ խորհրդարանը քվեարկեց վտարումը դադարեցնելու օգտին և թույլ տվեց նրանց վերադառնալ որպես սովորական քաղաքացիներ: Ումբերտո II-ը 1983թ. է մահացել։

Աղբյուրը՝ news.am