Աշխարհ

28.01.2022 22:16


Եվրահանձնաժողովը WhatsApp-ին մինչև փետրվարի վերջը ժամանակ է տվել

Եվրահանձնաժողովը WhatsApp-ին մինչև փետրվարի վերջը ժամանակ է տվել

Մի խումբ սպառողների բողոքներից հետո WhatsApp-ին ժամանակ է տրվել մինչև փետրվարի վերջը, որպեսզի բացատրի փոփոխությունները իր գաղտնիության քաղաքականության մեջ և պարզելի, թե արդյոք այն համապատասխանում է սպառողների իրավունքների պաշտպանության ԵՄ օրենքներին, հայտարարել է Եվրահանձնաժողովը, հայտնում է Reuters-ը։

Սպառողների եվրոպական կազմակերպությունը (BEUC) և նրա ութ անդամները բողոքել են ԵՄ գործադիր իւշխանությանը և Սպառողների իրավունքների պաշտպանության եվրոպական ցանցին՝ հայտարարելով, որ WhatsApp-ը ստիպում է օգտատերերին ընդունել գաղտնիության իր նոր քաղաքականությունը, որը թույլ է տալիս որոշ տվյալներ կիսել Facebook-ի և այլ ընկերությունների հետ։

Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսն ասել է, որ կիսում է մտահոգությունները և խնդրել է WhatsApp-ին պարզաբանել քաղաքականությունը և դրա համապատասխանությունը ԵՄ սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությանը:

«WhatsApp-ը մինչև փետրվարի վերջը ժամանակ ունի, որպեսզի վերադառնա մեզ մոտ՝ կոնկրետ պարտավորություններով այն մնասին, թե ինչպես են իրենք լուծելու մեր խնդիրները»,-ասել է նա:

Հանձնաժողովը հայտնել է, որ մտահոգված է նաև WhatsApp-ի և երրորդ կողմերի կամ Facebook/Meta-ի այլ ընկերությունների միջև օգտատերերի անձնական տվյալների փոխանակմամբ:

«Մենք անհամբեր սպասում ենք այն հնարավորությանը, որ Եվրոպական հանձնաժողովին բացատրենք, թե ինչպես ենք պաշտպանում մեր օգտատերերի գաղտնիությունը՝ համաձայն ԵՄ օրենսդրությամբ սահմանված մեր պարտավորությունների»,-ասել է WhatsApp-ի ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը