Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ մարդանման Optimus ռոբոտի ստեղծումը կլինի ընկերության գլխավոր նախագիծը 2022 թվականին, գրում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Optimus ռոբոտների արտադրությունն ապագայում կարող է ավելի նշանակալից դառնալ Tesla-ի համար, քան ավտոմոբիլային բիզնեսը։
Բացի այդ, ընկերության ղեկավարն առաջարկել է Tesla-ի գործարանների աշխատողների փոխարեն օգտագործել Optimus-ը։ Նրա խոսքով՝ դա կօգնի հաղթահարել ԱՄՆ-ում աշխատողների պակասը։
Մասկն առաջին անգամ նոր նախագծի մասին հայտարարել է 2021 թվականին։ Նրա խոսքով՝ ռոբոտը կկարողանա աշխատանք կատարել մարդու համար և դառնալ գործընկեր զարգացած արհեստական ինտելեկտի շնորհիվ։ Բացի այդ, Optimus-ում կներկառուցվի Tesla-ի ինքնավար վարորդական համակարգը, որը ռոբոտին թույլ կտա հաջողությամբ կողմնորոշվել տիեզերքում՝ առանց մարդու օգնության:
Իլոն Մասկը գործարանների աշխատողներին կփոխարինի ռոբոտներով

Աղբյուրը՝ news.am