Քաղաքական

28.01.2022 09:48


«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերի (տեսանյութ)

«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերի (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, չպատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:

Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին բանակի վերակազմավորման, պատերազմից հետո բանակի բարեփոխումների, սպառազինվելու վերաբերյալ, որոնց Սուրեն Պապիկյանն միայն ասաց. «Դրա մասին Ազգային ժողովում կխոսեմ»:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում էլ չի խոսում, նա արձագանքեց. «Կգամ կխոսեմ, օրինագծերը կբերեմ»:

Ինչ վերաբերում է իր հարսանիքից հետո բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելուն, նա ասաց. «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը