Աշխարհ

28.01.2022 09:39


Ռոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով

Ռոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կարճատև արձակուրդն անցկացնող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի և նրա որդու՝ Դուբայի թագաժառանգ արքայազն, շեյխ Համդանի հետ, հաղորդում է thenationalnews-ը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվողը եղել է հայկական AZAT MARD բրենդի հուդիով։ Մանչեսթերում և Լոնդոնում խանութներ ունեցող ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը