Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ևս մի քանի օդանավակայաններ կառուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են եւս մի քանի օդանավակայաններ կառուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացի Վարանդայի /Ֆուզուլի/ օդանավակայանից, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են եւս երկու օդանավակայան կառուցել՝ Զանգիլանում եւ Լաչինում։ Ըստ իշխանությունների՝ դրանք կունենան «միջազգային օդանավակայանների» կարգավիճակ։
Դժվար չէ կռահել, թե ինչու են հարկավոր այդքան շատ «միջազգային» եւ պարզապես օդանավակայաններ փոքր տարածքում։ Փորձագետների կարծիքով՝ չնայած հայտարարված քաղաքացիական նպատակին՝ օդանավակայանները լինելու են զուտ ռազմական՝ անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների եւ ինքնաթիռների բազավորման համար։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ռազմականացման քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է «միջազգային» անվանմանը, ապա պետք է հասկանալ, որ թուրքական ավիացիա է տեղակայվելու։

Աղբյուրը՝ news.am