«Իրենք երբ ուզում են` կրակում են». մանրամասներ Կարմիր Շուկայի դեպքից
Քիչ առաջ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի հարևանությամբ տեղակայված ադրբեջանցիները մի քանի անգամ օդ են կրակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը։
«Մի 10 անգամ օդ են կրակել, բայց ոչ գյուղի ուղղությամբ։ Կրակոցներն արդեն սովորական են դարձել։ Իրենք երբ ուզում են` կրակում են։ Օրվա տարբեր ժամերի պարբերաբար նման կրակոցներ լինում են։ Արդեն զարմանում ենք, որ զանգում–հարցնում եք»,-ասաց նա։
Բնակչի խոսքով` այս պահի դրությամբ տուժածներ չկան։
Նշենք, որ րոպեներ առաջ Telegram ալիքներում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ պարզ լսվում է կրակոցների ձայները։
Տեսանյութին կից նշվում է, որ պարզ չէ` կրակոցները բնակավայրի ուղղությամբ են, թե մարտական հենակետերի։