Աշխարհ

27.01.2022 21:25


ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց արու գորիլան

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց արու գորիլան

Ջորջիա նահանգի Ատլանտայի կենդանաբանական այգին հայտնել է, որ երեքշաբթի 61 տարեկան հասակում մահացել է Օզի անունով արու գորիլան՝ աշխարհի ամենածեր արու գորիլան։

«Ատլանտայի կենդանաբանական այգու ընտանիքը ցավով հայտնում է աշխարհի ամենատարեց արու գորիլայի՝ 61 տարեկան հասակում մահվան մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Օզին աշխարհի երրորդ ամենաերկարակյաց պրիմատն էր և Ատլանտայի կենդանաբանական այգու ամենածեր գորիլան։ Արևմտյան հարթավայրային գորիլայի մահվան պատճառը դեռևս պետք է պարզվի, սակայն Օզին վերջին տարիներին ախորժակի կորուստ և թուլություն էր զգում:

Արու Օզին 1980-ականներին Ատլանտայի կենդանաբանական այգի բերված առաջին գորիլաներից վերջինն էր: 2009 թվականին նա իր տեսակի մեջ առաջինն էր, ով սովորեց ինքնուրույն ստուգել իր արյան ճնշումը: Օզին երեք սերունդ է թողել:

Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ արևմտյան հարթավայրային գորիլաների պոպուլյացիան վերջին 25 տարվա ընթացքում որսագողության և հիվանդությունների պատճառով նվազել է 60 տոկոսով: Նրանք համեմատաբար դանդաղ են բազմանում, էգը հինգ տարին մեկ մեկ ձագ է ծնում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը