Աշխարհ

27.01.2022 18:04


Օդերևութաբանները ամերիկացիներին նախազգուշացրել են իգուանների մոտալուտ անձրեւի մասին

Օդերևութաբանները ամերիկացիներին նախազգուշացրել են իգուանների մոտալուտ անձրեւի մասին

Օդերևութաբանները Հարավային Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել են իգուանների մոտալուտ անձրևի մասին, որը կապված է ջերմաստիճանի 4-10 աստիճան անկման հետ, հայտնում է Newsweek-ը։

Եղանակի տեսության հաղորդավար Վիվիան Գոնսալեսը բացատրել է, որ այս երևույթը պայմանավորված է նրանով, որ իգուանները սառնաարյուն կենդանիներ են, և երբ դրսում ջերմաստիճանը զգալիորեն իջնում է, նրանց օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են։ Ձմռանը մողեսները հաճախ քնում են ծառերի ճյուղերի վրա, և, հետևաբար, երբ սառչում են, կարող են ընկնել: «Դանդաղում կամ անշարժանում են ջերմաստիճանի անկման դեպքում և կարող են ընկնել ծառերից, բայց նրանք մեռած չեն: Մի մոտեցեք: Հենց արևը դուրս գա, նրանք կսկսեն շարժվել»,-զգուշացրել է նա։

Փոթորիկների հարցերով մասնագետ Էրիկ Բլեյքը նշել է, որ իգուանների ընկնելու սեզոնին կարևոր է զգույշ լինել ծառերի կողքով անցնելիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ քնկոտ մողեսը կարող է իր համար քայլող ամերիկացու հենց գլխին վայրէջք կատարել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը