Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ կատարած այցը կարծես թե աննկատ անցավ: Այցի շատ մանրամասներ հանրությանը հայտնի չդարձան, որովհետև ըստ էության այդպիսիք չեն էլ եղել:
168.am-ի տեղեկություններով՝ հունվարի 15-20-ը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միակ հանդիպումը, որն Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կարողացել է պոկել ի պաշտոնե, եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
Մենք որոշակի մանրամասներ իմացանք ԱԺ նախագահի ձեռնարկած ապարդյուն քայլերից: Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանը խիստ ցանկացել է հանդիպում ունենալ ԱՄՆ Պետդեպում, գոնե կառույցի տեղակալի մակարդակով, ինչը մերժվել է:
«Սա աննախադեպ բան է, որ որևէ երկրի Պառլամենտի նախագահ գնա ԱՄՆ ու գոնե Պետդեպում տեղակալի մակարդակով չստանա հանդիպում: Որևէ բարձրաստիճան հանդիպում չեն ունեցել նաև Սենատում. որևէ հանձնաժողովի նախագահ չի ցանկացել հանդիպել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ»,-ասաց մեր աղբյուրը:
Ինչ վերաբերում է «հայ համայնքի հետ հանդիպմանը», այն, մեր տեղեկություններով՝ կազմակերպված է եղել բացառապես յուրայինների հետ ու նրանց մասնակցությամբ: «Ներկա են եղել նախկին լևոնականներ, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի լոբբինգով եկած մարդիկ: Սա շատ բացասական արձագանք է գտել հայ համայնքի շրջանում: Այսինքն՝ իրականում համայնքային կառույցների հետ հանդիպում չի եղել: Մի 4-5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել: Լուրջ լոբբիստական կառույցների հետ շփում չի եղել»,- ասացին մեզ:
Բացի այդ, ըստ մեր տեղեկությունների, ամերիկյան կողմը բացասաբար է արձագանքել այն փաստին, որ պատվիրակության կազմում ընդդիմությունից որևէ ներկայացուցիչ չի եղել:
Ալենի ձախողված այցը